Աֆղանստանում զինյալները սպանել են բրիտանա-ամերիկյան հասարակական կազմակերպության տասը անդամի
Դիմակավորված զինված անձինք սպանել են HALO Trust բրիտանա-ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպության 10 աշխատակիցներին, ովքեր ականազերծման աշխատանքներ էին իրականացնում Աֆղանստանում, հայտնում է 1TV տեղական հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրը:
Հեռուստաալիքի տվյալներով` հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Բաղլան նահանգում՝ Բաղլանի Մարքյազի շրջանում: Զինվածները վիրավորել են նաեւ 14 աշխատակցի:
Պաշտոնյաները հեռուստաընկերությանը հայտնել են, որ հարձակումն իրականացրել են արմատական «Թալիբան» շարժման զինյալները: