Չորեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը մետաղի պահանջարկի թուլացման ֆոնին նվազում է, վկայում են սակարկությունների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում նվազել է 0,75 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,5083 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով, ավելացել է 0,64 տոկոսով՝ մինչեւ 9964 դոլար, ալյումինիումինը՝ 1,09 տոկոսով՝ մինչեւ 2452,5 դոլար, ցինկինը՝ 0,57 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 3016,5 դոլար։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն