Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է մնալ երկրորդ ժամկետում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս մեկ ժամկետով երկարացնել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունները: Համապատասխան բանաձևի ընդունման մասին հայտարարել է երեքշաբթի՝ հունիսի 8-ին, Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկել է Անտոնիո Գուտերեշին հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը», - ասել է նա:
Յուրգենսոնը նաև հայտարարել է, որ Գուտերեշի թեկնածության վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը, պայմանականորեն, տեղի կունենա հունիսի 18-ի առավոտյան:Նյութը՝ Aysor.am