«Հրապարակ». Ինչպիսի պայմաններում են պահվում «Հայաստան» դաշինքի պատգամավորները
«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, ինչպես նաեւ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես հայտնի է, պահվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որն իրավապահ մարմինների եւ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց համար նախատեսված կալանավայր է։ Իսկ Առուշ Առուշանյանը, որի հանդեպ իշխանությունն առավել «յուրահատուկ» վերաբերմունք ունի՝ ԱԱԾ-ին կից «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում։ Զաքարյանն ու Սարգսյանը նստած են նույն խցում, իսկ պրոֆեսոր Չարչյանն առանձին է նստած։
Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքական բանտարկյալների նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունք է եղել միշտ, այս դեպքն էլ բացառություն չէ։ Բոլորը հասկանում են, որ այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու, նրանք դասական իմաստով մեղք չունեն, ազատվելուց հետո էլ կարող են հայտնվել շատ բարձր կարգավիճակներում։ Իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն առավել մեծ հարգանքի է արժանանում՝ նրա խցի դռները բաց են պահում։ Կալանավայրերում այդ կարգավիճակն ունեն, այսպես կոչված, «զոն» նայողները եւ նրանց հովանավորյալները
Hraparak.am