Դիմակավորված զինված անձինք սպանել են HALO Trust բրիտանա-ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպության 10 աշխատակցի, որոնք Աֆղանստանում ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, հայտնում է 1TV տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Հեռուստաալիքի տվյալով՝ հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բաղլան նահանգում՝ Բաղլանի Մարկյազի շրջանում: Գրոհայինները վիրավորել են նաև 14 աշխատակցի:

Պաշտոնյաները հեռուստաընկերությանը հայտնել են, որ հարձակումը իրականացրել են արմատական «Թալիբան» շարժման զինյալները:


Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն