Մակրոնը մեկնաբանել է ապտակը ժողովրդի հետ շփվելու ժամանակ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է քաղաքացիների մեկից ստացված ապտակը Ֆրանսիայի Դրոմե դեպարտամենտում մարդկանց հետ շփվելիս: Նա իր կարծիքը հայտնել է Le Dauphine տարածաշրջանային կայքին տված հարցազրույցում, փոխանցում է «Լենտա»-ն: Մակրոնը հայտարարել է, որ չպետք է չափազանցնել միջադեպի նշանակությունը: «Եկեք չչափազանցնենք այդ միջադեպը, որը ես եզակի փաստ եմ համարում: Այն չպետք է շեղի ուշադրությունը մեծամասնությանը հուզող այլ խնդիրներից»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Հունիսի 8-ին Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ Մակրոնին ապտակել էին: Ֆրանսիայի առաջնորդը մոտեցել էր տեղի բնակիչների ամբոխին ցածր մետաղյա ցանկապատի հետեւում, բռնել էր տղամարդկանցից մեկի ձեռքը եւ ինչ-որ բան էր ասել նրան եւ ի պատասխան հարված էր ստացել դեմքին: Դեպքից հետո երկու մարդ բերման էր ենթարկվել:
Նյութը՝ News.am