Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ Է, քան գոյություն ունեցող առաջարկը: Այդ մասին ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իտալա-ռուսական առեւտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տրանին պարզաբանել Է, որ իտալական ընկերությունն առանց Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) Էլ կարող Է արտադրել եւ ամեն տեղ վաճառել պատվաստանյութը, բացի Եվրոպայից: Վաճառքը Եվրոպայում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ չկա EMA-ի թույլտվությունը:

«Իրականում ես հիանալի հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ «Սպուտնիկ V»-ի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ Է, քան գոյություն ունեցող առաջարկը: Ուստի կարեւոր Է արտադրել այդ պատվաստանյութը: Եվ Իտալիայում Adienne ընկերությունն ինքը դա կանի»,-ասել Է նա: «Եթե Եվրոպան նախընտրում Է ուրիշ արտադրանք, այլ ոչ թե ռուսաստանյան, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ազատ Է ընդունելու իր որոշումները: Բայց ես քննադատում եմ այդ որոշումը, որովհետեւ կարծում եմ, թե, քանի որ «Սպուտնիկ V»-ն առաջինն Է թողարկվել, կարելի կլիներ իրականում բազմաթիվ կյանքեր փրկել եւ իրականում կարելի կլիներ, որպեսզի Եվրոպան այդ տնտեսական փոստից շատ ավելի շուտ դուրս գալ»,-հայտարարել Է Տրանին:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ նույնիսկ առանց Եվրոպայի «Սպուտնիկ V»-ն տարածվածությամբ երկրորդն Է աշխարհում: «Դա նշանակում Է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում այդ բիզնեսը կարելի Է անել, կողմնորոշվելով ոչ միայն դեպի Եվրոպա»,-ասել Է Տրանին: «Իտալիայի տնտեսությունն իրականում մեծ պլյուս Է ստանում այն փաստից, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) որոշել Է «Սպուտնիկ V»-ն արտադրել, այդ թվում՝ Իտալիայում: Մարտին ՌՈւՆՀ-ն եւ Adienne Pharma&Biotech ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իտալիայում «Սպուտնիկ V»-ի արտադրության վերաբերյալ: Նրա խոսքով, Adienne ընկերության հիմնադիրները, այդ թվում՝ մեծ պլյուս են ստանում այդպիսի պատվերի տեղաբաշխումից: «Որովհետեւ այս ծանր ժամանակներում մեծ պատվեր ունենալը, այդուհանդերձ, կարեւոր Է»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն