Ցյուրիխի համալսարանի համաճարակաբան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդական Ռոբերտ Շտեֆենը հիշեցրել է, որ ապագայում նոր համավարակների վտանգ կա, ներառյալ՝ ավելի վաղ անհայտ վիրուսներով հարուցվածները:

«Մենք պետք է սովորենք, որ ապագայում կարող են համավարակներ առաջանալ: Անհրաժեշտ չէ, որ դրանք կրկին հարուցվեն կորոնավիրուսով, ես մտահոգված եմ թռչնագրիպով», - մեջբերում է նրան РИА Новости-ն:

Միևնույն ժամանակ, Շտեֆենը հորդորել է պատրաստ լինել բոլորովին նոր վիրուսների առաջացմանը:

«Կարծում եմ՝ համաճարակաբանները քաջատեղյակ են, որ ապագայում համավարակները կկրկնվեն: Խնդիրն ավելի շատ վերաբերում է քաղաքական գործիչներին: Օրինակ՝ Շվեյցարիայում և այլ երկրներում համավարակի հավանականությանը նախապատրաստվելու պլանները մշակվել էին դեռ 1990-ականներին, բայց դրանք մոռացվել են», - ասել է ԱՀԿ խորհրդականը:



Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն