Լավրովը հայտարարել է, որ Պուտինի ու Բայդենի հանդիպումից գերագնահատված սպասումներ չկան
Մոսկվան չի ակնկալում որ բեկումնային պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հանդիպման արդյունքում։
Այս մասին «Պրիմակովյան ընթերցումների» ֆորումում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք գերագնահատված ակնկալիքներ, պատրանքներ չունենք, որ ինչ-որ բեկում է սպասվում: Բայց կա օբյեկտիվ անհրաժեշտություն, որ ամենաբարձր մակարդակով կարծիքներ փոխանակվեն, թե ինչ սպառնալիքներ են տեսնում Ռուսաստանը և ԱՄՆ-ն», - ասել է ռուս դիվանագետը:
Նյութը՝ Aysor.am