Իշխան Սաղաթելյան. Հայաստանի իշխանությունները 107 դպրոց եւ 17 մանկապարտեզ են տվել թշնամուն
Հայաստանի ներկայիս իշխանությունները ուրախանում են բացառապես ավերածությունների համար: Այս մասին Երեւանի Նոր Նորք թաղամասում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իշխանությունները շատ են խոսում շինարարության մասին, բայց իրականում նրանք անում են միայն մի բան՝ ավերում են: «Այս իշխանությունները խոսում են դպրոցներ կառուցելու մասին, մինչդեռ իրենք են թշնամուն տվել 107 դպրոց եւ 17 մանկապարտեզ: Թող նայելով մարդկանց աչքերին ասեն, թե քանի տուն են տվել: Քանի՞ հեկտար են նվիրել Ալիեւին: Նրանք պետք է այս հարցերի պատասխանները տան, այլ ոչ թե ընտրողների ձայներ խնդրեն, որպեսզի նոր տարածքներ տան»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը բազմաթիվ նախագծեր ունի: