Բա եթե իր որդին պատրաստ էր, բա ինչի՞ էր 2 օր առաջ ասում՝ թող գերիները 1-2 ամիս էլ համբերեն. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն ուղարկել Ադրբեջան պատանդ եւ դրա դիմաց հետ բերել բոլոր գերիներին, եւ անգամ արդեն դրա հետ կապված հանձնարարական է տվել համապատասխան մարմիններին:
Սերժ Սարգսյանը նշել է հետեւյալը. «Իմ հիշեցումից հետո իրենց բոլոր ֆեյքերը, սուտի լրատվամիջոցները փորձում էին հերոս Աշոտիկից կերտել նահատակ Աշոտիկ: Բայց ինձ մոտ հարց է առաջանում, էդ երեկ հանկարծ մտածե՞ց, որ կարելի է այդպես անել:
Այսինքն ինքը Աշոտիկի տեղը չգիտեր, գերիների տեղը չգիտե՞ր: Բա էն ժամանակ առաջարկե՞ր: Բա ինքը Ալիեւի հետ ուղիղ կապ ունի: Ի՞նչ է նշանակում հմապատասխան մարմիններին հանձնարարել է: Էդ որո՞նք են համապատասխան մարմինները: Մենք ԱԳՆ ունե՞նք: Նախարարի պաշտոնակատարն ո՞վ է, փոխնախարար էլ չկա, բոլորը հրաժարվում են նրա հետ աշխատելուց: Այսինքն եթե շատ է ուզում, թող ուղիղ զանգի Ալիեւին, օպերատիվ կապ ունի, նրա հետ պայմանավորվածություններ ունի: Թող ասի: Բա եթե իր որդին պատրաստ է, ինքը պատրաստ է, բա ինչի՞ էր 2 օր առաջ ասում՝ թող գերիները 1-2 ամիս էլ համբերեն: Անհասկանալի է, չէ՞:
Բա տանեիր քո տղային հագցնեիր զինվորական ֆորմա, տանեիր սահման, թող իրեն էլ գերի վերցնեին, որպեսզի դու հասկանայիր՝ էդ ինչ է, որպեսզի ամեն օր դրանով զբաղվեիր: Այսինքն իրենը տղա է, մանցածխներինը տղա չի՞: ԻՕմ ասածը հետեւյալն էր՝ լսի, էս մարդկանց ցավը հասկացի, էս մարդկանց ընդունի որպես քո երեխաներ: Եթե դու քեզ հռչակել ես էս երկրի ղեկավար, ապա էդ մարդկանց հոգսը քո վրա վերցրու, սիրիր էդ մարդկանց»: