Անրի Վարդանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արեն Եղիազարյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արեն Եղիազարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Մեկ այլ որոշմամբ Անրի Վարդանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:
Tert.am