Մենք կբուժենք Նիկոլին, հետո կդատենք: Այս մասին Երեւանի Նոր Նորք թաղամասում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց «Վերածնունդ Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը։

«Մենք նրան նախ կբուժենք ալկոհոլիզմից, ապա՝ հոգեկան խանգարումներից, հետո կդատապարտենք եւ կուղարկենք բանտախուց»,- խոստացավ Վահե Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը մյուս ուժերից տարբերվում է ծրագրի բովանդակությամբ, ամենապրոֆեսիոնալ թիմով: «Մենք կվերականգնենք բանակը եւ այն ավելի ուժեղ կդարձնենք, քան 2018-ից առաջ էր: Մենք կկանգնեցնենք եւ կզարգացնենք տնտեսությունը: Մենք կվերականգնենք Հայաստանի հեղինակությունը, որպեսզի բոլորը հաշվի նստեն մեզ հետ»,- հայտարարեց Վահե Հակոբյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն