Սա խորհրդանշական բերման ենթարկում էր, որովհետև երեք տարի առաջ մեր առաջին ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները նույն հոդվածն էին կիրառել՝ պնդելով, որ մենք հանրային նշանակության վայրը ոչ նպատակային ենք օգտագործել։ Այս մասին Կենտրոնի ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։

«Այն ժամանակ մենք այդ վայրերն օգտագործել էինք #sutnikol գրառումները փակցնելու համար, հիմա #antinikol շարժման պաստառներն ենք փակցրել հատակին։ Ոչ միայն հոդվածը չի փոխվել, այլև ոստիկանների անտարբեր վերաբերմունքը՝ տեղի ունեցողին, նույնիսկ ապատիայի և հուսալքության աճ է նկատվում իրավապահ մարմինների շարքերում»,-ասաց նա։

Ըստ Դանիելյանի՝ քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները ամրապնդում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ անբովանդակացնելով քաղաքական դիսկուրսի դաշտը, իսկ իրենք #antinikol շարժումով փորձույմ են հանրության ուշադրություը սևեռել այն փաստի վրա, որ հիմնական խնդիրը Նիկոլ Փաշինյանի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն