Այսօր Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման էին ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։ Այս մասին տեղեկացել էինք Տիգրան Արզաքանցյանի էջից։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել էին Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին:

Magnis.News-ը Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանից տեղեկացավ, որ խնդիրը շտաբում ներկաներից ոմանց մոտ առկա բուտերբրոդներն են եղել, որոնք դիտարկվել են որպես կաշառք, բայց երկար ու համառ բացատրություններ են տարվել առ այն, որ դրանք շտաբի աշխատողների համար են եղել։ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ ավելորդ ու անհասկանալի լարվածություն ստեղծելու միտում է եղել:

Քաղաքացիներին ոչինչ չի բաժանվել:

Բերման ենթարկվածների մեջ եղել են նաև կանայք և անչափահասներ։ Համառ բանակցություններից հետո ոստիկանությունից բաց են թողել նախ կանանց և աղջիկներին, որից հետո նաև մնացած բոլոր աշխատակիցներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն