«Մանչեսթեր Սիթին», Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում հաղթեց «Լիդսին»։ Հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում և ավարտվեց 7:0 հաշվով՝ հօգուտ քաղաքաբնակների։

Սա Գվարդիոլայի 207-րդ հանդիպումն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նրա օրոք «Մանչեսթեր Սիթին» խփել է 506 գոլ առաջնությունում (միջինը 2,42 մեկ խաղում): Ինչպես հայտնում է B/R Football-ը, Գվարդիոլան սահմանել է լիգայի ռեկորդ՝ իր թիմին 500 գոլի հասնելու համար անհրաժեշտ խաղերի քանակով:

Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Յուրգեն Կլոպին. նրա «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում 234 խաղում է խփել 500 գոլ։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամառվանից։ Նրա օրոք «քաղաքաբնակները» երեք անգամ հաղթել են Պրեմիեր լիգան։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն