Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի Պապի հետ
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այցելել է Վատիկան՝ հանդիպելու Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։
Հանդիպմանը Իբրահիմովիչը կարճ զրույց է ունեցել Հռոմի Պապի հետ։ Շվեդը պատասխանել է Հռոմի Պապին, ով շնորհակալություն է հայտնել այցելության համար․
«Սա իմ պատմության մի մասն է, այն պարունակում է իմ կյանքի նկարագրությունը և մի փոքրիկ ուղերձ»,- ասել է Իբրահիմովիչը՝ հանձնելով իր նոր գիրքը՝ «Ադրենալինը»:
Հարձակվողը Պապին նվիրել է նաև «Միլանի» 11 համարի մարզաշապիկը. «Ձեզ դո՞ւր է գալիս «Միլանը»: Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։