ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի՝ դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվել է ռեկտորի մրցութային ընտրություն:
Փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը:
Նշենք, որ Արմեն Մուրադյանը 2016 թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:
Արմեն Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
1lurer.am