«Հիմա պատերազմը ձեռնտու չէ Հայաստանից բացի, նաև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար նոր պատերազմը դաշնակցային պարտավորությունների անխուսափելի կատարումն է երկկողմ հարաբերությունների և ՀԱՊԿ շրջանակներում։ Այն նաև Արցախի շփման առաջին գիծն է», իր հերթական հոդվածում գրել է Հայաստան դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս հոդվածում Արմեն Գեւորգյանը փորձում է «աշխարհքաղաքական նոր իրավիճակում» վերաիմաստավորել հայ-ռուսական թեման, ավելի լայն քաղաքական-աշխարհագրական ընդգրկմամբ ու կտրվածքով։ Սա ինքնին ողջունելի է, նկատի առնելով խորհրդարանական ուժերի «ուչաստկովի» բնույթը։ Միեւնույն ժամանակ, լայն ընդգրկումը պահանջում է առավել օբյեկտիվություն եւ գործընթացների պատմական-քաղաքական պատճառահետեւանքային կապի խորքային ընկալում, բացառելով դրանք նեղ նպատակներին ծառայեցնելը։ Հակառակ պարագայում, դա անխուսափելիորեն հանգեցնում է անհեթեթությունների։

Այս առումով, հայ-ռուսական հարաբերությունների «վերաիմաստավորումն» իսկական ծուղակ է, որը չափազանց մեծ ջանքերի դեպքում հանգեցնում է հակառակ արդյունքին։ Տվյալ պարագայում, Արմեն Գեւորգյանը հաստատում է, որ 2020-ի պատերազմը ձեռնտու էր Ռուսաստանին։ Հայաստան դաշինքը մինչ այս արդեն հաստատել է, որ այդ պատերազմը դավադիր էր, որ Հայաստանին վտանգը գալիս է Ռուսաստանից։

Այսօր Հայաստան դաշինքի մեկ այլ պատգամավոր, դիմադրության հռչակված շարժման առաջամարտիկ Իշխան Սաղաթելյանը հընթացս փոխեց շարժման թեման՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կանխում։ Հայաստան դաշինքը, դիմադրության շարժումը ծանր որոնումների մեջ են՝ խնդիրն այն է, որ հայկական իրավունքները ոտնահարող ցանկացած հարցի հետեւում՝ եռակողմ փաթեթ, սահմանազատում, Արցախի խնդրի փակում, միջանցքներ, 3+2 եւ այլն, Ռուսաստանի մեծ ականջներն են եւ սրած ժանիքները, եւ դա «վերաիմաստավորելու» ցանկացած փորձ վեր է ածվում փորձության՝ «հակառուսականության»։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն