Այսօր Պարի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արի՛, պարի՛» տոնական միջոցառումը:

Տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվել է Հանրապետության հրապարակում «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ:

Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել է շուրջ 4000 պարողների՝

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից

Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությանից

Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից

հանրաճանաչ պարային խմբերից

ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից

ՀՀ մարզերում գործող պարային խմբերից:

Պարային ֆլեշմոբեր են նախատեսված նաև ժամը 18:00-ին՝ Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ