«Նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում էին, որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու, էնպիսի կոմպրոմատ, որ չգիտեմ` ջախջախիչ»,- այս մասին այսօր Սպիտակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրապարակած իբր աղմկահարույց ձայնագրությանը:

«Եվ երեկ իրենք կոմպրոմատ կոչվածը` ձայնագրություն, որտեղ ես եմ խոսում, հրապարակեցին: Ու հիմա ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Հիմա նրանք  հարց են տալիս` ձայնագրությունով Սարգսյանը ուզում էր վնաս տար Փաշինյանին, թե՞ օգուտ տար»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն