Եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը կվերցնի իր վրա պետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, դիակները չեն կարող երկար ժամանակ պահպանվել դիահերձարաններում, անգամ սառնարաններում: Այս ցավոտ հարցը լուծելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում:

«Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ ճանաչման եւ հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձեւով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաեւ հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետեւ որեւէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը», - ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այս պահին քննարկումներ են ընթանում ՊՆ-ի եւ այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Ցանկալի է ընդգրկել այս քննարկումներում նաեւ եկեղեցու ներկայացուցիչներին եւ համատեղ քննարկման արդյունքում գտնել այս իրավիճակի լավագույն ելքերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն