Մեր զինվորին չեն թողնում կրակի, ինքը բռունքներով է պայքարում․Դրանից այն կողմ խիզախություն չկա․ Արամ Սարգսյան
Մենք մեր ունեցած ջրային ռեսուրսների 70 տոկոսը թողնում ենք՝ գնա թշնամուն, այն դեպքում, որ երեկ Արմավիրում էի, մարդիկ մոտեցել, բողոքում են, ասում են Արաքսով մեկ ջուր է գնում և բոլոր շլյուզները փակ են, մարդիկ չեն կարողանում ոռոգել, որովհետև բերքը չիրացնելու պատճառով խնդիրներ կան մուծումների հետ կապված: Այս մասին գեղարքունիքի մարզում բնակիչների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Անգլիական ընկերություն կա, որը պատրաստ է 6.4 միլիարդի ներդրում անի Հայաստանում ջրային ռեսուրսների վրա: Մենք ունենք 42 մետաղական հանքավայր»,-ասաց նա:
Արամ Սարգսյանի համոզմամբ, բնական ռեսուրսներից ստացված միջոցները պետք է ուղղվեն բանակաշինությանն ու գիտության զարգացմանը. «Ադրբեջանցի զինվորի միայն սաղավարտի գինը մեր զինվորի ամբողջ համազգեստի գինն ունի: Մեր զինվորը իրա ոգով շատ խիզախ է, մեր զինվորն այսօր բռունցքներով պահպանում է իր հայրենիքը, կանգնած, չեն թողնում՝ կրակի, բռնուցքներով է պաշտպանում: Դրանից այն կողմ խիզախություն չկա: Մենք, որ այաօր հանգիստ քնում ենք, որ նրանք քայլելով չեն գալիս, հասնեն այստեղ, այդ զինվորին ենք պարտական ու իրենց ծնողներին: Ում երեխան այսօր բանակում է՝ ես իր առաջ գլուխ եմ խոնարհում, ում երեխան զոհվել է այս պատերազմում, ես այդ ծնողի ցավը տանեմ, ես նրանց հետ վիշտը կիսում եմ»:
Արամ Սարգսյանը կոչ արեց զերծ մնալ վրեժխնդրության ու ինքնդատաստանի կոչերից. «Այսպիսի երեւույթները մեր երկրում պետք է բացառվեն»: