Պուտինը, Մակրոնը, Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ, նա էլ չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ աղավաղում է նրանց ասածները, երկուսն էլ հնարավոր է. ՀՀ առաջին նախագահ
Ես մի անգամ ասել եմ, որ Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում է վեց մարդ՝ ես, Ռոբերտ Քոչարյանն, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը ու Վազգեն Սարգսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Հիմա սկի երեք հոգի էլ չի տիրապետում դրան», - ասաց նա։
Առաջին նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս էլ չի հասկացել Ղարաբաղի հարցը։Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց՝ իրենից պետք չի սպասել, որ կարող է ճշգրիտ տեղեկությոններ տալ, թե ինչ է սպասվում Արցախին։
«Պուտինը, Մակրոնը, Բայդենն էսօր խոսում են Նիկոլի հետ, ես քաղաքագետ չեմ, ես պետք է իմանամ ինչ է պարտնյորների մտադրությունը, դա ասում են ո՛չ ինձ, ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին, ասում են միայն Նիկոլին, նա էլ չգիտեմ՝ հասկանո՞ւմ է, թե՞ հասկանալուց հետո էլ աղավաղում է նրանց ասածները, երկուսն էլ հնարավոր է, կարող է չի էլ հասկանում, ես ավելի շատ դրան եմ հակված», - ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նյութը՝ Aysor.am