Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Արժևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում:
Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը և մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն առկա փոխգործակցությունն առավել ընդլայնելու կարևոր ներուժ ունեն։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։
Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը:
Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին»:
168.am