Այսօր հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ

Աղաջանյան Արամ – սամբո

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

Ավագյան Կարեն – ծանրամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ

Գասպարյան Սամվել – ծանրամարտ

Գյուրջյան Լիանա – ծանրամարտ

Դանիելյան Էլինա – շախմատ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ

Հակոբյան Արթուր – սամբո

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մերջանյան Մհեր – սամբո

Մինասյան Գոռ – ծանրամարտ

Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ

Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ

Մնացականյան Արմեն – սամբո

Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն