Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Վարդան Սուրենի Տողանյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին»,- ասվում է Վլադիմիր Պուտինի հրամանգրում:
Tert.am