Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Արթուր Քարտաշյանը «Փյունիկ»-ի սան է: Թիմի կազմում 24-ամյա պաշտպանն անցկացրել էր 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն