TikTok-ը դարձել է ամենաշատ այցելվող ռեսուրսը 2021 թվականին. հետազոտություն
TikTok սոցիալական ցանցը դարձել է ամենաշատ այցելվող ռեսուրսը 2021 թվականին՝ առաջ անցնելով 2020 թվականի առաջատար Google-ից, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Cloudflare-ի տվյալները։
Ընկերության հետազոտությունների համաձայն՝ կարճ տեսանյութեր դիտելու և ստեղծելու հարթակը առաջին անգամ առաջատար դիրք է գրավել դեռ այս տարվա փետրվարին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրորդ տեղում այս տարի Google-ն էր, որին հաջորդում է Facebook սոցիալական ցանցը։
Tert.am