«Մեծ յոթնյակի» առաջնորդները պարտավորվել են կիսվել աշխարհի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի միլիարդ դեղաչափով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7 գագաթաժողովի սկզբից  մեկ օր առաջ, հաղորդում է Associated Press-ը:

2021-ից 2022 թվականը ԱՄՆ-ն Pfizer-ի ընդհանուր առմամբ 500 մլն դեղաչափ կուղարկի գրեթե 100 երկրներ:

«Կարծում եմ՝ Եվրամիությունը պետք է ունենա նույնչափ ամբիցիաներ, ինչպես ԱՄՆ-ն»,-hայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն