Թրամփը Բայդենին խնդրել է «ամենաջերմ ողջույնները» ուղարկել Պուտինին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է «ամենաջերմ ողջույնները» ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բայդեն-Պուտին հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում:
«ԱՄՆ-ն շատ բաների է հասել, այդ թվում՝ Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի կողմից հարգանքի: Կեղծ միջամտության պատճառով, որը հնարել էին դեմոկրատները եւ Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ն ոչ շահավետ վիճակում հայտնվեց, որն, այնուամենայնիվ, հաղթահարեց»,-ասել է Թրամփը: