«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 88 մլրդ147 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 9.7 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:

Աշխարհում ավտոմեքենա արտադրող ընկերությունները Քովիդի պատճառով խնդրի առաջ են կանգնել եւ չեն արտադրել, այդ պատճառով տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: Օրինակ՝ մեր հայրենակիցների մեծ մասը եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից է ձեռք բերում նոր արտադրվածը: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. ԱՄՆ քաղաքացուն սրահներում ասում են, որ նոր մեքենայի համար պետք է մի քանի ամիս սպասի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում:

Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ Հայաստանում Քովիդի պատճառով որոշ սահմանափակումներ էին կիրառվում, այդ ժամանակ ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. մարդիկ գումար չունեին եւ ստիպված էինց իրենց, օրինակ, 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով վաճառել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

ArmLur.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն