Իշխող ուժը գողանում է Վանաձորի ՏԻՄ-ից իշխանությունը. սա ակնհայտ հանցագործություն է, որ իրենց ուզած մարդուն դարձնեն քաղաքապետ. Արսեն Բաբայան
Դատարանն արգելել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցով կազմակերպել ու անցկացնել ավագանու նիստ, մինչ վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Նիստը չկայացավ, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել, դատարանը պարտավորեցրել է նիստ չգումարել։
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը իր խոսքում նշեց, որ իշխող ուժը գողանում է Վանաձորի ՏԻՄ-ից իշխանությունը: Ըստ նրա՝ այստեղ իշխանության յուրացում է կատարվում։
«Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը։ Ակնհայտ կատարվող հանցագործություն է, որ իրենց ուզած մարդուն դարձնեն քաղաքապետ»,-ասաց նա և նշեց, որ իրավական «բեսպրեդել» իրականացվեց։
Նա պարզաբանեց, որ «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը բողոքարկել էր ընտրության արդյունքները վարչական դատարոնւմ, վերջինս որոշում էր ընդունել, որը բողոքարկման ենթակա չէ։ Նա նշեց, որ բոլոր տեղերում, որտեղ իշխանությունները պարտվել են, այնպես են անում, որ ժողովրդի ընտրությունը տեղի չունենա։
Tert.am