Մեր զինված ուժերը երկու զինվորական է կարողացել գերեվարել, որոնք առանց նախապայմանի հանձնվել են այն դեպքում, որ մենք չճշտված տվյալներով 180 գերի ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Երբ իրեն հարցրել են, թե Սյունիքում հերթական այլընտրանքային ճանապարհը ինչու ես կառուցում, ասում է՝ Աստված գիտի՝ ինչ կարող է տեղի ունենալ։ Այլընտրանքային Երևան կառուցի, որ էս Երևանը կարողանաս հանձնես»,–ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասածին, որ այս ընթացքում փորձ են ձեռք բերել, նա ասաց, որ հող հանձնելու չլսված փորձ են ձեռք բերել։ «Մենք ապրում ենք ստի, հակապետական մոտեցումների, և սեղանի տակից բանակցողների դար»,–ասաց Մամիջանյանը և նշեց, որ գնալով շատ վատ է լինելու, քանի դեռ մենք մեր արժանապատվությունը չենք վերականգնել։

«Իմ խորին համոզմամբ՝  Նիկոլ Փաշինյանն այլևս երբեք Հայաստանի համար չի բանակցում, եթե նույնիսկ ժամանակին բանակցել է, նա բանակցում է միայն  իր իշխանության պահպանման համար։ Նիկոլ Փաշինյանի համար և իր իշխանության համար Շուշին և Հադրութը օկուպացված տարածքներ համարելը ռևանշիզմ է, իսկ մեզ համար հայրենիք են»,–ասաց նա։

Հայկ Մամիջանյանը, խոսելով ընդդիմության պայքարի մասին, ասաց, որ չի եղել փողոցային պայքարի դրսևորում, որը «Հանրապետականը» մասնակից չլինի, բայց  ընդդիմությունը պետք է բոլոր միջոցներն օգտագործի։ «Ցանկացած ստին, որը Նիկոլ Փաշինյանն ու իր տարբեր տրամաչափի ուսապարկերը բարձրացնում են, դրանց հակազդեցությունը, իրականությունը պետք է իրականացվի»,–ասաց նա և նշեց, որ իր խորին համոզմամբ՝ պետականամետ մարդիկ պարտվել են նաև այն պատճառով, որ չեն անդրադարձել Նիկոլ Փաշինյանի սուտ գրածներին։

Անդրադառնալով թանկացումներին, նա ասաց, որ եթե նույնիսկ քաղաքացու եկամուտը  10–15 տոկոսով բարձրացվի, այս պահի գնաճի տրամաբանության մեջ ոչ մի քաղաքացի դա չի զգա։

«Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար գալու է պահ, որ երազեն ընտրություններով գնալու մասին։ Նա ունի մեկ օրակարգ՝ պահպանել իր իշխանությունը»,–ասաց նա և նշեց, որ ընդդիմության նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։

Նա հայտարարեց, որ «Հանրապետական» կուսակցությունը զրո քաղաքական ամբիցիա ունի, պայքար չի մղում իշխանության, այլ երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար է պայքարում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն