Վլահովիչը մոտ է լոնդոնյան թիմ տեղափոխությանը
«Արսենալը» պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերի համար պայքարում: Այս մասին հայտնում է Il Messaggero-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» երկար ժամանակ է աշխատում է 21-ամյա սերբի տրանսֆերի վրա, սակայն Դուշանի տրանսֆերային արժեքը՝ 80 միլիոն եվրո, կարող է անհասանելի դառնալ թուրինցիների համար, ինչը նշանակում է, որ «զինագործները» կարող են փորձել ձեռք բերել խաղացողին:
Վլահովիչը «Ֆիորենտինայում» է 2018 թվականից:
Tert.am