Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկել են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավաում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը մրցեց օրեր առաջ աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանած Մագնուս Կարլսենի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 5 հնարավորից 4 միավոր ունի Տիգրան Պետրոսյանը, 3,5 միավոր է հավաքել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը: 3 միավոր են հավաքել Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, 2,5 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, 2 միավոր` Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, 1 միավոր` Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց մրցաշարում 4 հնարավորից 2,5 միավոր ունի Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը: 1,5 միավոր է հավաքել Սուսաննա Գաբոյանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն