Խոակին Կապառոսը ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ճանաչվել է Հայաստանի 2021 թվականի լավագույն մարզիչ։
Իսպանացին հավաքել է 90 միավոր։ 54 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Հիշեցնենք, որ ArmSport-ը ևս մասնակցել է քվեարկությանը։