Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 695-ով: Մահացել Է 16 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 352 հազար 649 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 797 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 337 հազար 820 հիվանդ, մահացել Է 5012-ը: Մեկ օրում արվել Է 37 հազար 842 թեստ, այդ թվում 23 հազար 931-ը՝ հակագենի եւ 13 հազար 911-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 1,84 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,67 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,44 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 197 հազար 114 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 6083 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 38 քաղաքացի, ստացիոնարներում՝ 3175, քովիդ-հյուրանոցներում՝ 595 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժան են տեղափոխվել ուրիշ երկրներից: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն