Ադրբեջանը ձգտում է ստորագրել սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթը Հայաստանի հետ, որպեսզի լինի միջազգային փաստաթուղթ, որով Նախիջեւանը եւ Արցախը կճանաչվեն Ադրբեջանի տարածք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազատագրական շարժման» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը:

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի հետ ստորագրվի սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթ: Ադրբեջանը չի ընդունել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունը: Սա նշանակում է, որ իրավական տեսանկյունից մենք մի քանի քայլ առաջ ենք, սակայն Նիկոլ Փաշինյանի ապազգային քաղաքականությունը կարող է հանգնեցնել նրան, որ մենք մի քանի քայլ հետ ընկնենք»,- նշեց նա:

Ըստ Հոխիկյանի՝ նաեւ չի կարելի տրամադրել միջանցք Ադրբեջանին:

«Անգամ եթե այդ միջանցքի անվտանգությունն ապահովի երրորդ ցանկացած երկիր, Հայաստանը կորցնում է իր սուվերենությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ: Սա միջանցք է, այլ բան ասել չի կարելի»,- ասաց Հոխիկյանը:

Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ միակողմանի խաղաղություն իրականացնել, երբ հարեւան պետությունը հայատյաց քաղաքականություն է վարում:

«Չի կարելի Ադրբեջանի հետ քննարկել ճանապարհների բացման եւ շահագործման հարց, քանի դեռ նախապես չի լուծվել Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգության հարցը: Ադրբեջանում պահվում են եւ տանջանքների են ենթարկվում մեծ թվով պատանդներ եւ ռազմագերիներ, Ադրբեջանը չի պահպանում իր ստանձնած պարտավորությունները, կրակում է Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության ուղղությամբ, ահաբեկում է Շուշի մոտի ճանապարհով անցնող հայերին»,- ընդգծեց Նաիրի Հոխիկյանը:

Սփյուքռի ներկայացուցիչն առանձնացրեց, որ չի կարելի Թուրքիայի հետ քննարկել ճանապարհների բացման եւ շահագործման հարցը քանի դեռ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի եւ ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

«Ներկա իշխանությունը չունի սփյուռքի մանդատը, որ բանակցություններ վարի Թուրքիայի հետ»,- նշեց Սեւակ Հակոբյանը:

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն