Կհետևեմ, որ հստակ ձևակերպվեն Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունների փաստագրումները. Ֆրանկ Փալոն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը, որը վերջերս ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը, կարևոր դրույթներ է պարունակում, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին:
«Ազգային պաշաատպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Ես կհետևեմ, որ անհրաժեշտ զեկույցները հստակ ձևակերպվեն այդ հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:
Նախագահ Բայդենը վերոնշյալ օրենքը ստորագրել է երկուշաբթի:
Tert.am