Հայաստանի օլիմպիական թիմը համալրվեց ևս մեկ մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:  Հայաստանը մինչ այս պահն ունի 10 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն