ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են եռակողմ հանդիպման հնարավորությունը․ Կրեմլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ընդունում են եռակողմ հանդիպում անցկացնելու հիպոթետիկ հնարավորությունը։
«Թեև երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպման անցկացման հիպոթետիկ հնարավորությունը, այս պահին հստակ պատկերացում չկա ո՛չ բուն հանդիպման, ո՛չ էլ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ», - նշել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն անցած շաբաթ հայտարարել էր, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եռակողմ հանդիպման անցկացումը շատ օգտակար կլիներ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ



































