«Թե ինչպես է մարդը դիմավորում ճակատագրի հարվածը շատ ավելի է կարեւոր է հարվածից». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը Գյումրիից
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, նույն գույնի վերնաշապիկ։ Ժաննան արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր է ընտրել ու մեկնաբանություններում գրել․ «Թե ինչպես է մարդը դիմավորում ճակատագրի հարվածը շատ ավելի է կարեւոր է հարվածից։ Դ․ Աչեսոն»,- գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Գյումրիում։
Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր վարդագույն բլուզ, ջինսե տաբատ։ Ժաննայի մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Գյումրի․ իմ ամենասիրելի վայրերից մեկը»։ Երկրպագուներն էլ իրենց հերթին բազում դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Հիասքանչ», «գեղեցկուհի», «քաղցրիկ»։