«Երբեք չենք շփվի». Մեգան Մարքլի բարեկամը՝ «սոցիալական տարբեր շերտերի» պատկանելու մասին
Մեգան Մարքլի ընտանիքի անդամներից մեկը Սասեքսի դքսուհու հետ ջերմ վերամիավորման չի սպասում։ Նա գաղտնիության պայմաններում հայտարարել է, որ 39-ամյա Մարքլը 2018թ․-ին թագավորական ընտանիքի անդամ դառնալուց հետո սկսել է իրեն հավաստիացնել, թե բարձր է իր ընտանիքից։
«Մենք ակնհայտորեն սոցիալական տարբեր շերտերի ենք պատկանում եւ այլեւս երբեք չենք շփվի»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է ընտանիքի անդամը։ Հայտարարելով, որ ընտանիքից հեռանալը Մեգան Մարքլի գիտակցված ընտրությունն է, հարազատը նշել է, որ իրենք ծրագրեր չունեն հետապնդելու ինչ-որ մեկին, ով «չի ցանկանում խոսել» իրենց հետ։ «Ես իմ ընտանիքն ունեմ, եւ մենք շատ երջանիկ ենք՝ կիսելով սերը, որ ունենք։ Այլ կերպ ասած՝ ինձ համար միեւնույնն է»,- ասել է նա։
Մարքլի ու ընտանիքի հետ լարված հարաբերությունները վերջին տարիներին հիմնավորվել են փաստաթղթերով, հատկապես նրա ու Հարիի հարսանիքի նախօրեին, երբ նրա հայրը` Թոմաս Մարքլը, ֆոտո սկանդալից հետո բաց է թողել արարողությունը։ 76-ամյա Մարքլը նաեւ բացահայտել էր նամակի բովանդակությունը, որը Մեգանը նրան ուղարկել էր ամուսնությունից հետո։ Բացի Թոմասից, որը քննադատում էր դստերն ու փեսային, դքսուհու խորթ քույըը՝ Սամանտա Մարքլը, եւս բազմաթիվ անդամներ քննադատել է նրանց։
Սակայն անկախ բաժանումից՝ Մեգանի անանուն հարազատը Սասեքսի դուքսերին լավագույնն է մաղթում նրանց դստեր լույս աշխարհ գալուց հետո։ «Ուրախ եմ նրանց համար։ Ընտանիքի ստեղծումն ամենաօգտագակար բանն է, եւ ես նրանց լավագույնն եմ մաղթում»,- հայտնել է Մեգանի ընտանիքի անդամը։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին թագավորական պարտականություններից հրաժարվել են նախորդ տարի։ Զույգն այժմ ապրում է Մոնթեսիտոյում՝ Կալիֆոռնիա նահանգ, 14 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը։