Transfermarkt պորտալը կազմել է աշխարհի մինչև 18 տարեկան ամենաթանկ խաղացողների ցուցակը: Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը զբաղեցրել է 11-րդ տեղը։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը։ Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստի կարողությունը գնահատվել է 12 միլիոն եվրո։ Այդքան է գնահատվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Յուսուֆ Դեմիրը, որը ևս 12-րդ տեղում է։ Այդ հորիզոնականում է «Անժեի» խաղացող Մոհամեդ Ալի-Շոն:

Այս տարիքային խմբում ամենաթանկ ֆուտբոլիստն է դարձել Ջուդ Բելինգը՝ Դորտմունդի «Բորուսիայից», որի կարողությունը 75 միլիոն եվրո է։

Վարկանիշային աղյուսակի առաջատարների ցանկի 2-րդ տեղում «Բայեր»-ի խաղացող Ֆլորիան Վիրցն է։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն