ԵՄ երկրները պայմանավորվել են մեղմել ուղեւորությունների սահմանափակումները լրիվ պատվաստվածների համար
Եվրոպական միության երկրները պայմանավորվել են ամռանը մեղմել ուղեւորությունների սահմանափակումները, ինչը թույլ կտա լրիվ պատվաստված զբոսաշրջիկներին խուսափել թեստերից կամ կարանտինից եւ կընդլայնի ԵՄ այն շրջանների ցուցակը, որտեղից կարելի է անվտանգ ճանապարհորդել։
ԵՄ 27 երկրների դեսպանները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի փոփոխված առաջարկին այն մասին, որ 14 օրվա ընթացքում լրիվ պատվաստված մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազատ ճամփորդելու ԵՄ մի երկրից մյուսը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ երեք դիվանագետների։
Նյութը՝ News.am