Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլյալ» ակումբը, որը գլխավորում է անվանի մասնագետ Լեոնարդո Ժարդիմը, հետաքրքրված է «Արսենալի» 32-ամյա գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:

Աղբյուրը նշում է, որ «Ալ-Հիլյալը» գաբոնցուն շատ շահավետ պայմանագիր է առաջարկում 3 տարով, սակայն ֆուտբոլիստը համար առաջնային է կարիերան Եվրոպայում շարունակելը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին Օբամեյանգը զրկվեց «Արսենալի» ավագի թևկապից՝ կարգապահական լրջագույն խախտման համար: Այդ իսկ պատճառով շշուկներ էին տարածվում, թե ձմռանը հարձակվողը կարող է հեռանալ «Արսենալից»:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը 14 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն