Նիկոլ Փաշինյանի հայտարությունները, բառամթերքը քրեական հանցակազմի տարրեր  է պարունակում, կան բռնության կոչեր, բռնության քարոզ, իրավապահները պետք է գործեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ, փաստաբան Անահիտ Սարգսյանը:

«Մի քանի օրինակներ կարող եմ ներկայացնել, երբ ելույթները հանցակազմ են պարունակում, բայց զարմանալիորեն մենք չենք տեսնում արձագանք: Օրինակ՝ «Տվե՛ք պողպատե մանդատ և կտեսնեք քաղաքական և քաղաքացիական վենդետաներ» կամ «ես ասում եմ ուղիղ և հստակ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում էին ենթարկել հարկադրանքի» հետո էլ ընդգծեց, որ կապ չունի այդ հիմնարկները մասնավոր կլինեն, թե հանրային, ապա շարունակեց՝ «սեփականատերով էլ կզբաղվենք, եթե փորձեն դիմադրել, իրենց էլ կենթարկենք ամենադաժան վենդետաների, դե զգուշացնում եմ, դե չփորձեք թփրտալ», մեկ այլ հայտարությամբ, որը հնչել է հունիսի 7-ին, ասում է «ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկն իր բախտը չփորձի, դուք կհայտնվեք հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,-մանրամասնեց Անահիտ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատախազությունը, ՀՔԾ-ն, ոստիկանությունը պարտավոր են ողջ բառամթերքի կապակցությամբ քրեական գործ հարուցել և ուսումասիրության առարկա դարձնել, այլապես հետագայում կարող է առաջանալ հենց իրեն հանդեպ քրեկան գործ հարուցելու հիմքեր՝ պաշտոնական դիրքի չարաշահման, անգործության մասով:

Անահիտ Սարգսյանն ընդծեց, որ ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը տանում է դեպի քաղաքացիական բախումներ:

«Այս հռետորաբանությունն իր գործողությունը տանում է դրան, ենթադրվում է, որ իր պատկերացմամբ չի հավաքելու բավականաչափ ձայներ, ենթադրում եմ՝ նա հավանաբար հավաքում է այդ զանգվածին, քանի որ սիրտը հերթական Մարտի 1 է ցանկանում, բայց քիչ հավանական եմ համարում, որ դա նրան կհաջողվի, քանի որ սա այլևս Մարտի 1-ի հասարակությունը չէ, 2008թ-ից այս կողմ մեր հասարակությունը շատ ավելին տեսավ, դաժան պատերազմ տեսանք, մեծ կորուստներ ունեցանք, չեմ կարծում, որ մեր հասարկությունից որևէ մեկը կցականա իր հայրենակցի արյունը թափել, բայց այն, որ նա կցանկանար դա, ակնհայտ է հաշվի առնելով, թե՛ 2008-ի նրա հայտարությունը ՝ թե «հոգիս փառավորվեց, երբ տեսա ոստիկանների մահակն եք խլում» կամ հիշում եք չէ՞ Իջևանի դեպքերի հետ կապված Վանեցյանը պատմեց, որ ասել է՝ ցանկանում է, որ արյան գետեր հոսեն: Փաշինյանը, այո՛, իր պաշտոնը պահելու համար պատրաստ է քաղաքացիների արյան գետեր հոսեցնել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն