Այո, ես՝ ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում․ Արամ Մելքոնյանը՝ Վարդենիսի համայնքապետի երդմնակալությունը դրսում անցկացնելու մասին
Ես գործող քաղաքապետն եմ, այո ես՝ ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը՝ անդրադառանալով հարցին, թե ինչու էր ոստիկանների հետ շրջում, ներս ու դուրս անում համայնքապետարանի շենք, երբ ավագանու ընդդիմադիր անադամներին թույլ չէին տալիս ներս մտնել և երդմնակալության արարողությունն իրականացնել։
«Դեկտեմբերի 30-ի խեղկատակությունը դատարանում վարույթ է ընդունվել։ Արձանագրություն չկա, առաջին նիստ չի կայացել երբևէ, ընթացքից կտեսնեք»,-մանրամասնեց նա։
Անդրադառնալով հարցին՝ կարմիր բերետավորների հետ է շրջում, ինչ-որ մեկից վախենո՞ւմ է, Արամ Մենլքոնյանն ասաց, որ ոչ ոքից չի վախենում։
«Եկեք սադրիչ հարցեր չտանք, ես հասկանում եմ որոշ լրագրողական միջոցների հայացքները։ Եկեք հասկանանք մի բան՝ ՔՊ-ն Վարդենիսում բացահայտ առավելությամբ ձայներով հաղթանակ»,-ասաց նա՝շրջանցելով այն փաստը, որ ընդդիմադիրները դաշինք են կազմել, որով իրենց մանդատները թիվը ստացվել է ավելին, քան ՔՊ-ինն է։
Արամ Մելքնոյանը հարցազրույցից հետո էլ անխոչընդոտ մուտք գործեց քաղաքապետարանի շենք, այնինչ ոստիկանական մեծաթիվ ուժեր վաղ առավոտից պատ են կազմել՝ թույլ չտալով ավագանու ընտրված ընդդիմադիր անդամներին մուտք գործել։
Tert.am