Գլխավոր դատախազի և տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը քննարկվում է, թե ում աշխատավարձը քանի տոկոսով պետք է բարձրանա և ինչու։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Դրանից ընդհանուր հրաժարվել հնարավոր չէ, որովհետև հակակոռուպցիոն գործընթացների իմաստով մենք անպայման պետք է վերանայենք աշխատավարձերը։ Եվ պետք է ճիշտ համամասնություն ձևավորվի, բայց թե կոնկրետ ումը ինչքան պետք է լինի և ինչ տոկոսով, հիմա դա ենք քննարկում մասնագիտական հարթությունում։ Տարբեր քննարկումներ կան, եթե նկատի ունենանք հակոկոռուպցիոն բլոկը, ապա այս պահին գլխավոր դատախազությունից հաշվարկներ ենք սպասում, թե ինչ տարբերություն ու հիմնավորումներ պետք է լինեն այդ գործերով աշխատող դատախազների և ղեկավար կազմի դեպքում։ Եվ նորից նախագիծը կդրվի շրջանառության մեջ»,-ասաց Կարեն Անդրեասյանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն